Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Առատ քրտնարտադրության դեմ պայքարող 4 արդյունավետ մեթոդ. realnews.am

Առատ քրտնարտադրության դեմ պայքարող 4 արդյունավետ մեթոդ. realnews.am

Հիպերհիդրոզը (այդպես են անվանում ավելորդ քրտնարտադրությունը) մարդու մոտ առավել հաճախ առաջանում է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, ինչն այդ դեպքում բնական երևույթ է: Սակայն հիպերհիդրոզի պատճառ կարող են լինել նաև մի շարք օրգան-համակարգերի գործունեության խանգարումներ, ինչպես օրինակ, նյարդային, ներզատական:

Հիպերհիդրոզը, որպես կանոն, դրսևորվում է թևատակերում, ձեռքի ափերին ու ոտնաթաթերին՝ առատ քրտնարտադրության տեսքով:

Հատկապես տհաճ է, երբ հիպերհիդրոզն ուղեկցվում է տհաճ քրտնահոտի կամ «գունավոր քրտինքի» արտազատմամբ:

Առատ քրտնարտադրությունը միայն կոսմետիկ կամ էսթետիկ խնդիր չէ, խախտվում է նաեւ մաշկի արտաքին մակերեսի թթվա-հիմնային բալանսն ու վերջինիս հակամանրէային պաշտպանության մեխանիզմը: Որպես հետևանք, նման խնդրով մարդկանց մոտ հաճախակի առաջանում է մաշկի սնկային հիվանդություն, թարախային ստրեպտոկոկային ախտահարումներ, միջմաշկային բորբոքում:

Ինչպես կրճատել քրտնարտադրությունը

1. Քրտնարտադրության դեմ պայքարելու հարցում առաջին տեղը զբաղեցնում են հակաքրտինքային միջոցները: Հայտնի է, որ դեզոդորանտ-հակաքրտինքային միջոցները փակում են քրտնագեղձերին 40%-ը: Եվ դա հաճախակի օգնում է լիարժեք հաղթահարել տեսանելի քրտնարտադրության խնդիրը: Իսկ եթե դրանք չեն օգնում, ապա տվյալ դեպքում հարկավոր է մտածել ավելի կտրուկ միջոցների մասին:

2. Ընդհանուր առմամբ, հիպերհիդրոզի բուժումը ենթադրում է  բնական գործվածքներից հագուստների կրում, քրոնիկ հիվանդություններից ձեռբազատվում, բժշկի կողմից նշանակված հանգստացնող դեղերի ու կալցիումի ընդունում: Ձեռքերի, թևատակերի ու ոտնաթաթերի քրտնարտադրության կրճատման համար կարելի է մաշկը մշակել ֆորմալինի թույլ լուծույթով և այլն: Ցավոք, այս բոլոր միջոցները երկարատև օգտագործման արդյունքում կարող են դառնալ գրգռվածության ու ալերգիկ մաշկաբորբի պատճառ:

Սկզբնաղբյուր. realnews.am
Լուսանկարը. gipergidroz.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ